Երեկ՝ մարտի 31-ի առավոտյան ժամը 07:30-ին, Ֆիրդուսի 50 հասցեում բնակվող Թերեզա Ս…

‼️ Երեկ՝ մարտի 31-ի առավոտյան ժամը 07:30-ին, Ֆիրդուսի 50 հասցեում բնակվող Թերեզա Սարուխանյանը և Անահիտ Փխրիկյանը արթնացել են իրենց տունը քանդելու ձայներից։ Նրանց այդ մասին նախապես չէին ծանուցել: Ոստիկանությունը կանանց 20 րոպե ժամանակ է տվել տունը դատարկելու և դուրս գալու համար։
👮 Փաստաբան Դավիթ Ասատրյանը բնակիչների ահազանգով գնացել է դեպքի վայր։ Նրա խոսքով ոստիկանությունը մերժել է փաստաթղթեր ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու իր միջնորդությունը։ Դրանք կվկայեին այդ տանը բնակվելու նրանց իրավունքի մասին:
🗣 Նրանց ասել են, որ իրենք խախտում են հասարակական անվտանգությունը։ Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են բնակիչներն իրենց տներում ապրելով՝ խախտել հասարակական անվտանգությունը, ու դա ինչպես էր դրսևորվում։ |hetq.am|
🔗 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *