«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՔԿ-ն այս օրերին քննարկում է ԱԺ ն…

▪️«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՔԿ-ն այս օրերին քննարկում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու հարցը:
▪️«Ժողովուրդ»․ Վարչապետի հայտարարագիրը հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ումի՞ց, ինչքա՞ն եւ ինչի՞ դիմաց է ՀՀ վարչապետը ստացել եկամուտ, քանի որ հայտարարգրի երրորդ տողն ամբողջությամբ անհասանելի է։
▪️«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի առաջնորդած մայիսի 9-ի հանրահավաքի բազմամարդությունն անակնկալի է բերել ՔՊ-ականներին, որոնք անցած օրերին «խաղադրույքներ» են կատարել, թե ինչքան մարդ դուրս կգա:
▪️«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են, Գրիգորյանը ձախողել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը։
▪️«Փաստ»․ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ՀՀ-ում Էկվադորի պատվո հյուպատոս Վահե Դարբինյանին հյուպատես կարգավիճակից զրկելու համար ՀՀ ԱԳՆ-ն հնարովի նամակ է գրել Էկվադորի ԱԳՆ՝ նշելով, թե իբր Դարբինյանը դիվանագիտական համարանիշներով իր մեքենայով միջպետական ճանապարհ է փակել։
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *