Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանական ուժ ունենալու, իսկ երբ խոսքը վերաբերու…

🇬🇪 Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանական ուժ ունենալու, իսկ երբ խոսքը վերաբերում է պայմանագրերով ձեռք բերված տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերելու այն։
🇦🇲🇦🇿 Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվելու տրանզիտային գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այս հարցով ակնարկները անտեղի են։
🗣 Վրաստանի ԱԳ նախարարը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք տարածված տեղեկությունը, որ Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա է տեղափոխվում Վրաստանով, խոչընդոտում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում երկրի՝ միջնորդի դերին։ |1tv.ge|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով