2024թ.-ը մեր կյանքում նշանավորվեց «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմամբ, որը շատ շուտով մեր ժողովուրդը վերանվանեց «Սրբազան Պայքար»: Այն սկիզբ առավ ընդդեմ ապօրինի, հակասահմանադրական, հակապետական, թշնամուց պարտադրված և միակողմանի զիջումներով պայմանավորված, այսպես կոչված «սահմանազատման և սահմանագծման» հանցավոր ծրագրի:
Միևնույն ժամանակ, վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն Հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, որը պարզապես ամենօրյա դրությամբ քայքայում է մեր ընդհանրական կյանքը: Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ճշմարտության և արդարության, հաշտության և սիրո, այսինքն՝ իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության, մեր ինքնության մասին է: Մենք ապրելուն և պետություն կառուցելուն պարզապես այլընտրանք չունենք։
Բագրատ Սրբազան