Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որպես կանխարգելում,…

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Ընկերությունից հորդորում են ջրի փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով