Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների…

🗳🗣 Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ցուցակը գլխավորող անձինք այսօր իրենց ընտրությունը կատարելիս պատասխանեցին լրագրողների հարցերին։
🔸 «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նրա խոսքով՝ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է։
🔸 ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման 50+1 հավաքելու է:
🔸 Վարդան Ղուկասյանը նշեց, որ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանա նրանց։
🔸 Անդրադառնալով Ղուկասյանի առաջարկին, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:
🔸 «Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝ ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու»,-ասել է ՀԱՍԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը:
🔸 «Մայր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ «Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին։ «Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա:
🔸 «Դեմոկրատական այլընտրանք»-ից Արտյոմ Ղարաղազարյանը նշեց՝ այլ ուժերի հետ միավորվելու մասին կխոսեն ընտրության արդյունքների հրապարակումից հետո։ Նրա խոսքով՝ իրենք չեն վնասելու ընդդիմադիր թեկնաշուներից ոչ մեկից, որ համագորշակցությունը հետո հնարավոր լինի։
🔸 «Եվրադաշինքից» Լևոն Բարսեղյան նշեց՝ չեն պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ «Մենք որեւէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որեւէ բանակցություն չկա եւ չի լինելու»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *