Մի պատմություն էլ երկակի ստանդարտների մասին:Ինչ կլիներ ընդդիմադիր գործչի հետ, եթ…

Մի պատմություն էլ երկակի ստանդարտների մասին:
Ինչ կլիներ ընդդիմադիր գործչի հետ, եթե նա աներ հետևյալը.
Մեղադրյալը, տեսնելով հանցակիցների խուլիգանական գործողությունները, դրանք շարունակելու և փոխլրացնելու դիտավորությամբ, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով
տարված, մոտեցել է տուժողին, նախ գլխով, ապա՝ բռունցքով,
հարվածել վերջինիս դեմքին, որից հետո սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ ընդունված և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, դրանց նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհանք՝ հանել ու ցուցադրաբար լիցքավորել է գոտկատեղի հատվածում կրած, օրինական հիմունքներով իրեն պատկանող <<BROWNING>> տեսակի 9х17 տրամաչափի մարտական ատրճանակը, որից հետո նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել տուժողի ոտքերի ուղղությամբ՝ գետնին, որի հետևանքով շրջակայքում
գտնվող անձանց մոտ առաջացրել է վախի մթնոլորտ և իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված սպառնալիքի վիճակ։
Այնուհետև մեղադրյալը նույն վայրում գտնվող մեկ այլ անձի ընտրելով որպես հակաօրինական արարքի միջոցով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու թիրախ, իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով աջ
սրունքի շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման ձևով վնասվածք, որը վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Արդյոք մեղադրյալը, եթե լիներ ընդդիմադիր, ազատ կարձակվեր իր համար աննշան գրավով: Արդյոք դատական նիստերը կնշանակվեին 2-4 ամիսը մեկ ու 2021թվականից մինչև հիմա գործը ավարտված չէր լինի:
Իսկ իրականության մեջ գոյություն ունի նման գործ մերձիշխանական անձի դեմ:
Գործող անձինք`
մեղադրյալ — Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանդատավորներ- Վաչե Վանիկի Մարգարյան- Կարեն Սուրենի Ֆարխոյան
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Hovhannes Khudoyan

Մի պատմություն էլ երկակի ստանդարտների մասին:
Ինչ կլիներ ընդդիմադիր գործչի հետ, եթե նա աներ հետևյալը.
Մեղադրյալը, տեսնելով հանցակիցների խուլիգանական գործողությունները, դրանք շարունակելու և…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով