Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցն…

📢 Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների անհամաչափ գործողությունների առնչությամբ.
🗣 «Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։ Պահանջում ենք․
🔸Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,
🔸 ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *