Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում մեկնարկել են «Անսահման եղբայրություն» բազմազգ զ…

Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում մեկնարկել են «Անսահման եղբայրություն» բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի,  Պակիստանի   և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, զորավարժությունները շարունակվում են, որի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում անհրաժեշտության դեպքում  բարեկամական և դաշնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ վարելու կարողությունների և  ունակությունների զարգացմանը։
«Անսահման եղբայրություն» բազմազգ համատեղ զորավարժության շրջանակում կատարվում են մարտական հրաձգության, պարաշուտային թռիչքների, դիպուկահար հրաձգության խնդիրներ, ինչպես նաև` բնակավայրերը հակառակորդից «մաքրելու»  առաջադրանքներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով