Category: Գեոպոլիտիկա

  • ՌԴ Պետդումայի ընտրություններ․ «Եդինայա Ռոսիան» ստանում է սահմանադրական մեծամասն…

    🇷🇺 ՌԴ Պետդումայի ընտրություններ․ «Եդինայա Ռոսիան» ստանում է սահմանադրական մեծամասնություն
    Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների 57,83 տոկոսը։ Հաջորդում են Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցությունը՝ 13.81%-ով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 8.93%-ով, «Նոր ժողովուրդը»՝ 7.97%-ով։
    @armgeopolitic

  • ՌԴ Պետդումայի ընտրություններ. «Եդինայա Ռոսիան» հավաքում է ձայների ավելի քան 56 …

    🇷🇺 ՌԴ Պետդումայի ընտրություններ. «Եդինայա Ռոսիան» հավաքում է ձայների ավելի քան 56 տոկոսը և բացարձակ մեծամասնություն կկազմի:
    @armgeopolitic

  • Իհարկե, հասկանալի է, որ այժմ, երբ պատգամավորների աշխատավարձը դառնում է 1.5 միլիո…

    Իհարկե, հասկանալի է, որ այժմ, երբ պատգամավորների աշխատավարձը դառնում է 1.5 միլիոն դրամ, Աղվան Վարդանյանների ու մյուս անարդյունավետ պատգամավորների կողմից հակազդեցությունն էլ ավելի մեծ է լինելու, բայց մեր կողմից էլ «դոզան» ավելի բարձր կլինի:

  • The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջին Շահինը կասեցրել է Իսրայելին 2…

    The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջին Շահինը կասեցրել է Իսրայելին 2,8 միլիարդ դոլարի ամերիկյան զենք-զինամթերքի մատակարարման գործարքի առաջմղումը՝ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է օգտագործվել Պաղեստինի խաղաղ բնակչության դեմ։
    Խոսքը  40.000 միավոր ավիառումբի մասին է (մեկ ավիառումբը մոտ մեկ տոննա է կշռում)։
  • Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գ…

    🇦🇲 Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը:
    Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ 😁:
    Իսկ գիտե՞ք՝ ինչ է պատկերված նկարում:
    Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Իսկ նավթամթերքի արտահանումը Վրաստանից աճել է 3000 %-ով՝ շուրջ 30 անգամ!
    Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը:
    Դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ “ամեն ինչից” ու ոչնչից:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին …

    🇦🇲 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
    Կուսակցության ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը:
    @armgeopolitic

  • «Վեոլիա ջուր» ընկերության և ՀԾԿՀ-ի կապը. տուժողը ՀՀ քաղաքացին է«Վեոլիա Ջուր» ըն…

    🇦🇲 «Վեոլիա ջուր» ընկերության և ՀԾԿՀ-ի կապը. տուժողը ՀՀ քաղաքացին է
    «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության հետ կապված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղղված նամակներին սովորաբար պատասխանում է հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։ Հավանաբար այս հարցերը գտնվում են նրա իրավասության տիրույթում։
    Սակայն Կամո Սարգսյանի պատասխանները, մեր ուսումնասիրած դեպքերում, երբևէ բնակիչների շահերի պատշաճ պաշտպանությանն ուղղված չեն եղել։ Մեր ձեռքի տակ հայտնված տարբեր նամակներն ու դրանց պատասխանները հենց դրա մասին են վկայում։
    «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը Մարիաննա Շահինյանն է՝ ընկերության նախկին թարգմանչուհին։ Իսկ թե ինչ հանգամանքներում է նախկին թարգմանչուհին դարձել ընկերության տնօրեն՝ դրա մանրամասների մասին կպատմենք մեկ այլ առիթով։
    Մարիաննա Շահինյանի տեղակալը՝ ընկերության գործառնական տնօրեն Վահե Բատոյանը, մեր տեղեկություններով, մտերիմ հարաբերություններ ունի ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանի հետ։
    Վահե Բատոյանն առհասարակ բավական հետաքրքիր կերպար է՝ տարբեր շրջանակներում բազմաթիվ կապերով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նա փաստացի ազդեցություն ունի նաև այն բանի վրա, թե պետական մարմիններն ինչպես են արձագանքում բնակիչների բարձրացրած խնդիրներին։
    Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ պետական մարմինները, իսկ հատկապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պատշաճ կերպով չեն իրականացնում իրենց գործառույթները։ Բնակիչների ներկայացրած խնդիրներն ինքնուրույն և օբյեկտիվ գնահատելու փոխարեն՝ նրանց պատասխաններում, ըստ էության, վերարտադրվում է այն դիրքորոշումը, որը ձևավորվում և ներկայացվում է «Վեոլիա Ջուր»-ի ներսում և, դե ֆակտո, Վահե Բատոյանի կողմից։
    Պատշաճ կատարեք ձեր պարտավորությունները ու ՀՀ քաղաքացիներին ապահովեք որակյալ ջուր և ծառայություններ: Սա է մեր պահանջը:
    @armgeopolitic

  • Գերմանիայի արագ ռազմականացումը անհանգստացնում է Եվրոպային. The Wall Street Jour…

    🇩🇪🇪🇺 Գերմանիայի արագ ռազմականացումը անհանգստացնում է Եվրոպային. The Wall Street Journal
    Ինչպես նշում է հրատարակությունը, վերջերս Թրամփը և այլ արևմտյան առաջնորդներ կոչ արեցին Գերմանիային ավելի շատ ծախսել պաշտպանության վրա։ Այդ ժամանակվանից ի վեր Մերցը որոշել է միլիարդավոր դոլարներ ծախսել այս նպատակների վրա։ Այժմ եվրոպացի պաշտոնյաները սկսել են վախենալ, որ Գերմանիայի ռազմական հզորության նման աճը կարող է «փոխել ուժերի հավասարակշռությունը մայրցամաքում»։
    Լեհաստանը վախենում է, որ եթե աջակողմյան ուժերը իշխանության գան Գերմանիայում, նրանք կարող են «վերակենդանացնել հարևան երկրի նկատմամբ հին տարածքային պահանջները»։ Ֆրանսիան վախենում է, որ Գերմանիան կարող է դուրս մղել իրեն՝ որպես Եվրոպայի առաջատար ռազմական տերություն։
    @armgeopolitic

  • Ի՞նչ ցուցում են ստացել ռուս լիբերալները․ արհեստականորեն ստեղծված հերթեր՝ դեսպան…

    🇦🇲🇷🇺 Ի՞նչ ցուցում են ստացել ռուս լիբերալները․ արհեստականորեն ստեղծված հերթեր՝ դեսպանատների առջև
    Այսօր ՌԴ Պետդումայի ընտրությունների վերջին օրն է, արդեն այսօր երեկոյան սկսվելու է ձայների հաշվարկը։ Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող Ռուսաստանի դեսպանատների առջև այսօր կոնկրետ ժամից՝ 12:00-ից սկսած քաղաքացիների մեծ կուտակումներ են նկատվել ու, ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական լիբերալ շրջանակները ցուցում են ստացել հենց այդ ժամին կուտակվել դեսպանատների առջև ու արհեստական հերթեր ստեղծել։
    Նպատակը հետևյալն է, որ արևմտյան մամուլում ընտրությունների ընթացքը լուսաբանվի այնպես, որ Ռուսաստանից դուրս գտնվող ՌԴ քաղաքացիների համար խոչընդոտներ են ստեղծվել իրենց ձայնն իրացնելու հարցում։
    @armgeopolitic