3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում…

❗️ 3 տարի ժամկետով ազատազրկում՝ կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղում գտնվող զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը։

❗️ Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
📌 Հիշեցնենք, որ վաշտի հերթապահ Ռ․Մ․-ն անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով: Բացակայելու պատճառով Ռ․Մ․-ն չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:
[ՀՀ գլխավոր դատախազություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով