Սահմանադրական դատարանն այսօր վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճար…

⚖️ Սահմանադրական դատարանն այսօր վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը:
🔸Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ: Որոշումը դեռ չի հրապարակվել, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Ազատությանը» միայն կարճ փոխանցեց՝ իրենք օրենք չեն խախտել:
📝 Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով վերջնական որոշում կկայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն է կայացրել, որը, սակայն, Կառավարությունը հրաժարվում է կատարել: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով