⚖️ Քիմիկների գործով երեկ դատարան էր ներկայացել փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը՝ մեկն այն սպաներից, որ քիմիկների շրջափակման մեջ ընկնելուց 2 օր անց ուղարկվել է՝ դուրս եկած զինծառայողների հետեւից՝ նրանց զորամաս բերելու։
🗣 Տուժողի իրավահաջորդ Սեդա Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ վկան փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի հետ շփում ունեցե՞լ է, նա չի՞ ասել՝ էսինչ տեղում թաքնված զինվոր կա, գծագրեք, գնանք, օգնենք․ «Էդ էրեխեն ինչքա՞ն պիտի թաքնված մնար, վերջը ձեր զինվորն էր, շնչում էր, ի՞նչ գործողություններ եք արել»։ «Մանրամասներ չգիտեմ, լսելով իմացել եմ, որ Վարդանն եկել, ասել է՝ [շրջափակման մեջ] մարդ կա, որի հետ ինքը կապի է եղել»,- պատասխանեց վկան։
❗️ Հիշեցնենք՝ Հովհաննիսյանի որդին շրջափակման մեջ եղած ժամանակ ընտանիքին հաղորդագրություն էր գրել՝ նշելով․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն․․․ Շատ եմ ձեզ սիրում․․․»։ Փաստորեն, սրանից բացի զինծառայողը նաեւ սպաների հետ է կապ հաստատել, սակայն նրան օգնություն այդպես էլ չի հասել։
📎Կարդալ ավելին
«Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում — Infocom
«Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում «2020 թ․ հոկտեմբերի 20-ի խորհրդակցության ժամանակ քարտեզների վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան, հստակ հիշում եմ՝ խնդիր չկար մարտական գործողությունների մեջ մտնելու, հավանական…
Թողնել պատասխան