ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է։ Միրզոյանը…

🇦🇲🇳🇱 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է։
📌 Միրզոյանը այցի սկզբում հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ առանձնազրույցով։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։
🔸Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցությանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավվածության հարցերի շուրջ:
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով