«Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝…

«Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝ հրադադարի պայմաններում»: Նիկոլ Փաշինյանը սա հայտարարեց 2023 թվականի սեպտեմբերի 21ին, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընթանում էր քննարկում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու էթնիկ զտման մասին։ Հենց Փաշինյանի այս խոսքերը դարձան ադրբեջանական կողմի գլխավոր կռվանը այդ քննարկման ժամանակ։
Այս մարդը խրոնիկ ու վտանգավոր ստախոս է, ստում է ագրեսիվ ու շատ ցինիկ ձեւով: Ստում է գերազանցապես հօգուտ Ադրբեջանի: Սա պարզ իրողություն է: Նրա ամեն խոսք պետք է դիտել այս պրիզմայով։ Ու, իհարկե, գտնել վտանգավոր ստախոսից ազատվելու քաղաքական ուղին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով