Category: Tatev Hayrapetyan

  • 1246 թ. հուլիսի 22֊ին իտալացի ճանապարհորդ, 65-ամյա ֆրանցիսկյան վանական Ջովանի դա…

    1246 թ. հուլիսի 22֊ին իտալացի ճանապարհորդ, 65-ամյա ֆրանցիսկյան վանական Ջովանի դա Պլանո Կարպինին դարձավ առաջին եվրոպացիներից, ով հասավ Մոնղոլական կայսրության մայրաքաղաք՝ Կարակորում:
    Իր հայտնի առաքելության ընթացքում (1245–1247 թթ.) Կարպինին ոչ միայն այցելեց Գույուկ խանին, այլև անցավ հայաբնակ տարածքներով՝ թողնելով բացառիկ վկայություններ 13-րդ դարի հայերի և նրանց կացության մասին։
    📌 Իր «Մոնղոլների պատմությունը» գրքում նա հայերին դասում էր Արևելքի հաստատակամ քրիստոնյաների շարքին: Նա նկարագրում էր հայերին որպես ուղղափառ քրիստոնյաներ, ովքեր ընդունում են Հռոմի Պապի հեղինակությունը և խորապես երկրպագում են Քրիստոսին:
    🔹Կարակորումի ճանապարհին և խանի պալատում վանականը հանդիպել է բազմաթիվ հայ հոգևորականների և ազնվականների: Նրանք ծառայում էին որպես խորհրդականներ, թարգմանիչներ և դեսպաններ: Հենց հայերն են եվրոպացի պատվիրակների համար ծառայել որպես արժեքավոր տեղեկատվության աղբյուր:
    🔹Հայ իշխաններն ու հոգևորականները, փնտրելով պաշտպանություն մոնղոլական լծից, ջերմորեն պաշտպանում էին Արևելքի քրիստոնյաների և Արևմտյան կաթոլիկ եկեղեցու միավորման գաղափարը: Նրանք Հռոմի պապի դեսպանների մեջ տեսնում էին պոտենցիալ դաշնակիցների՝ ընդդեմ զավթիչների:
    🔹Կարպինին արձանագրել է մոնղոլների կողմից Հայաստանի և հարակից քրիստոնյա երկրների դաժան ասպատակությունները, ինչը նախազգուշացում էր Եվրոպայի համար՝ մոնղոլների իրական ագրեսիվ պլանների մասին:
    📜 Ջովանի դա Պլանո Կարպինիի հաշվետվությունը դարձավ 13-րդ դարի ազգագրության կարևորագույն աղբյուրներից մեկը:
    Մաքուր Պատմություն📖

  • Նշել էիք, որ, ըստ «դատավճռի»,  Ռուբեն Վարդանյանը  «մեղավոր» է ճանաչվել  41 դրվագ…

    Նշել էիք, որ, ըստ «դատավճռի»,  Ռուբեն Վարդանյանը  «մեղավոր» է ճանաչվել  41 դրվագով՝ Ադրբեջանի  քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
    Իրականում «դատավճռով»  Վարդանյանի անհատական մեղք չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։
    Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ համայնքին 2020 թվականի դեկտեմբերին, չնայած որ այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։
    Դատարանը եզրակացրել է, որ  նրա կողմից հետագայում Արցախի պետական հաստատություններին ցուցաբերած աջակցությունը նրան պատասխանատու է դարձնում այդ «համայնքին» վերագրվող բոլոր «հանցագործությունների» համար։
    «Դատավճռում», ի թիվս այլնի, հիշատակվում են սպանություններ, սպանության փորձերի ենթադրյալ զոհեր, տեղահանված անձինք, հարկադիր անհետացումներ, ենթադրյալ խոշտանգումների ենթարկված կալանավորված անձինք, պատանդներ,  մինչդեռ այդ ենթադրյալ դեպքերի իրականացումը, պարզվում է, տեղի է ունեցել Վարդանյանի՝ Արցախում պետական պաշտոն զբաղեցնելուց կամ այնտեղ բնակվելուց շատ տարիներ առաջ և որևէ կապ չի ունեցել նրա հետ։
    Ռուբեն Վարդանանի  հետ առավել անմիջականորեն կապվող գործողությունները հիմնականում վերաբերում էին նրա՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը Արցախի պետական նախարարի պաշտոնում ծառայությանը, ինչպես նաև 2023 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր իրականացրած գործունեությանը։
    Վարդանյանի կողմից պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես «իշխանության բռնի զավթում», նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես «ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում», իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատում»։
    Միաժամանակ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որը Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ, ինչպես նաև չի հաստատվել նրա անձնական մասնակցությունը նրան վերագրված դեպքերում։
    https://news.am/hy/news/1051169?fbclid=IwY2xjawTPAQRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe-aoa2pfSLBp_FUuTiFH1xp7mm4qgBGuWlbAGJM99r0gyGTsl-UiaUrBlkMc_aem_p5I4J8InvSAWDqXJcfwZXQ

    Բոլոր հիմքերն ունենք ՄԻԵԴ-ում  դրական արդյունքի հասնելու համար. Սիրանուշ Սահակյան

    Հարցազրույց փաստաբան,  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ …

  • Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարե…

    ❗️Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ
    Գիտեք, որ ես համառորեն խոսում, գրում ու պայքարում եմ ադրբեջանական սխալ տերմինների կիրառության դեմ, միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանից եկող սպառնալիքներին տալ շատ ուղիղ քաղաքական գնահատական։ Եթե մեր երկրի տարածքը արդեն չորս տարի է պատմության մեջ գոյություն չունեցող տերմինով են որակում, դա հռչակում են «ազգային նոր նպատակ», դրա վրա հսկայական գումար ու ռեսուրս են դնում, դա մտցնում են կրթական համակարգ, նշանակում է՝ դա վաղուց դարձել է մեր ազգային անվտանգության խնդիրը, պարզապես մենք դեռևս նման գնահատական չենք տվել դրան։
    Ինչևէ, նախընտրական փուլում մի քանի անգամ տեսել էի, որ «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն ասել էր, որ ադրբեջանցիների համար միջազգային իրավունքի հարթակներում թեման փակված է, չկա նման իրավունք, խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք որևէ «վերադարձի» մասին է։ Սա գրավել էր իմ ուշադրությունը։ Վերջերս մի հետազոտության ժամանակ դիմել էի նախկին ՄԻՊ-ին՝ խնդրելով ասել, թե ինչի հիման վրա է այդ պնդումն արվել։ Թաթոյանի՝ ինձ տրամադրված նյութերի հիման վրա պարզվեց, որ այսօր չկա միջազգային այնպիսի մի ատյան, որտեղ ադրբեջանցիները կարողանան բարձրացնել իրենց իբր «վերադարձի» իրավունքի հարցը։ Այս խնդիրը ուղղակիորեն կապված է ժամանակային սահմանափակումների հետ, որի արձանագրումն ու պատասխանը լավագույնս արտացոլված են երկու ամենահեղինակավոր միջազգային դատական ատյանների կողմից։
    📌 Այսպես՝ ՄԻԵԴ-ի՝ «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն անընդունելի էր ճանաչել Քարվաճառում բնակվող ադրբեջանցի դիմումատուի պահանջն ընդդեմ Հայաստանի։ Դատարանն արձանագրել էր, որ Հայաստանն անդամակցել է ՄԻԵԴ-ին 2002 թվականին, մինչդեռ դիմումատուն գանգատը ներկայացրել էր 2008 թվականին՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու է սպասել ենթադրյալ խախտման պահից ավելի քան 15 տարի, իսկ Հայաստանի անդամակցումից՝ վեց տարի, և նոր միայն ներկայացրել գանգատը։ Այս ժամկետները դատարանը համարել էր չափից դուրս երկար՝ իրավունքի պաշտպանության համար դիմելու տեսանկյունից։ Հատկանշական է, որ այս որոշումը կայացվել է պալատի կազմով և 2021 թվականին։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նույն՝ 2021 թվականին ներկայացրած միջպետական գանգատում բարձրացրել է 1990-ականներին Արցախից և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սեփականության իրավունքի պաշտպանության հարցը։ Սակայն ՄԻԵԴ-ը «Սամադովի» գործով կայացրած որոշմամբ նախանշել է Ադրբեջանի այդ պահանջների ճակատագիրը. դրանք անընդունելի են ճանաչվելու՝ ուշ ներկայացված լինելու հիմքով։
    📌 Առավել կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի 12.11.2024 թվականի վճիռը, որով դատարանն արձանագրել է, որ չունի իրավազորություն քննելու Ադրբեջանի ներկայացրած պահանջները, որոնք վերաբերում են 1993-ից 1996 թվականն ընկած ժամանակահատվածին՝ այդ թվում ադրբեջանցիների ենթադրյալ տեղահանումների վերաբերյալ պահանջները։
    Այսպիսով, ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի ներկայումս չի կարող բարձրացնել սեփականության կամ վերադարձի իրավունքի հետ կապված հարցեր։ Ցանկացած նման փորձ ձախողվելու է՝ հաշվի առնելով միջազգային երկու հեղինակավոր դատարանների դիրքորոշումները։
    Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախահայերը շարունակում են ունենալ նման պահանջ ներկայացնելու իրավունք, որը ամրագրվել է միջազգային դատարաններով։ Այս թեմային կանդրադառնամ առանձին գրառումով։ Իսկ այս գրառման իմաստն այն է, որ երբ առաջնորդվում ես փաստերով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հասկանում ես, որ բոլոր խաղաքարտերը կան այս թեման հստակ որպես զավթողականություն որակելու համար, սա որևէ աղերս չունի «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» հետ։ Իսկ այս զավթողական ծրագիրը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ համեմատության մեջ դնողը ուղիղ փաստաբանություն է անում Ադրբեջանի օգտին՝ «նորմալ դարձնելով» ադրբեջանական զավթողականությունը։

  • Երբ երազում ես արձակուրդի մասին, բայց……

    Երբ երազում ես արձակուրդի մասին, բայց…🥹😑😀

  • …Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:Այս նախադասությունը հազար անգամ հա…

    …Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:
    Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմության տեր է ու այդ պատմության տակ այլևս չի ճկռելու, ճկվելու, ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաև այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց և պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր: Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք․․․

  • 1799 թ․ հուլիսին Եգիպտոսում՝ Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտակայքում, Նապոլեոնի …

    📜 1799 թ․ հուլիսին Եգիպտոսում՝ Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտակայքում, Նապոլեոնի բանակի լեյտենանտ Պիեռ Բուշարը հայտնաբերեց մի բազալտե սալաքար, որը պիտի փոխեր մեր պատկերացումները պատմության մասին։
    🔍 Քարի վրա փորագրված էր նույն տեքստը երեք տարբեր գրերով.
    1️⃣ Եգիպտական հիերոգլիֆներով (սուրբ գիր),
    2️⃣ Եգիպտական դեմոտիկ գրով (ժողովրդական սղագրություն),
    3️⃣ Հին հունարենով։
    Քանի որ հին հունարենը լավ հայտնի էր լեզվաբաններին, այս քարը դարձավ այն «բանալին», որի շնորհիվ հնարավոր եղավ վերջապես վերծանել եգիպտական հիերոգլիֆները։
    💡Թեև շատ գիտնականներ էին փորձում կոտրել կոդը, հաջողությունը ժպտաց ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնին։
    Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը տիրապետում էր ղպտերենին (հին եգիպտերենի վերջին փուլը, որն օգտագործվում էր քրիստոնյա եգիպտացիների կողմից)։ Սա վճռորոշ եղավ։ Նա համեմատեց Պտղոմեոսի և Կլեոպատրայի անունների քարտուշները և գտավ ընդհանուր նշանները (օրինակ՝ P, T, L տառերը)։ Երբ նա հանդիպեց ավելի հին փարավոնների՝ Ռամզեսի և Թութմոսի անուններին, հասկացավ, որ հիերոգլիֆները միաժամանակ և՛ հնչյուններ են (տառեր), և՛ գաղափարագրեր (նշաններ, որոնք ամբողջական բառ են նշանակում)։
    Սա եգիպտագիտության ծնունդն էր։
    ⚖️ 1801 թ․ հաղթեցին ֆրանսիացիներին Ալեքսանդրիայում և, որպես ռազմավար, վերցրին նաև քարը։ Այդ պատճառով 1802 թ․ առ այսօր Ռոզեթյան քարը պահվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։
    📊 🔸 Քարը կշռում է մոտ 760 կգ։
    🔸 Տեքստը եգիպտական քրմերի երախտագիտությունն է՝ ուղղված Պտղոմեոս V փարավոնին (Ք.ա. 196 թ.):
    🔸 Երկար ժամանակ կարծում էին, թե այն սև բազալտ է, բայց 1999-ի մաքրումից հետո պարզվեց, որ այն մուգ մոխրագույն գրանոդիորիտ է։
    🔸 Եգիպտոսը մինչ օրս պաշտոնապես պահանջում է Բրիտանիայից վերադարձնել իրենց ազգային մասունքը։
    Մաքուր Պատմություն📖

  • Խորհուրդ եմ տալիս լսել պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանի զրույց…

    Խորհուրդ եմ տալիս լսել պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանի զրույցը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանի հետ։ Հաստատ չեք փոշմանի 🙂
    https://www.youtube.com/watch?v=3iZaC0kMO9o&t=5s

  • Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բ…

    Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են...»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն 🙂

    Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին… Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար

  • Եթե վերոնշյալ «յան» ազգանունով ժպ-ի տեղը լիներ ադրբեջանական պետության ներկայացու…

    Եթե վերոնշյալ «յան» ազգանունով ժպ-ի տեղը լիներ ադրբեջանական պետության ներկայացուցիչ, լրիվ նույն քայլը կաներ…
    https://www.aravot.am/2026/07/16/1569369/

    «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում»

    Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի միջադեպի հետքերով