ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս ա…

🇦🇲🇺🇸🇦🇱 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս անգամ Ալբանիան անվանելով Հայաստան։
📌 Նա նշել է, որ Հայաստանը (նկատի ունենալով Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը։
🔸 Նշենք, որ վերջին շրջանում Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս։ Այդ մասին անգամ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄՆ նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ»,- Կառավարության վերջին նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով