ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադ…

🇺🇸 ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերի շուրջ մշտական կապի մեջ է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։
🗣 «Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարրաքն ունի երկու վստահելի անձ, որոնք չափազանց կարևոր են տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Մեկը՝ պարոն Իբրահիմ Քալընն է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը, մյուսը՝ Հաքան Ֆիդանը՝ արտաքին գործերի նախարարը։ Եթե խնդիր է առաջանում, լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ Ուկրաինայում, այդ պարոնները այդ ոլորտների մեծ գիտակներ են», – ասել է Ուիթքոֆը։
📌 Նրա խոսքով, փոխգործակցությունը իրականացվում է ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով։ «Ես զանգահարում եմ Թոմին և հարցնում՝ ինչ կարծիք ունի Իբրահիմը տվյալ հարցի վերաբերյալ։ Մենք այսպես ենք աշխատում։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ նման համագործակցության շնորհիվ», – հավելել է նա։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով