Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործ…

🚙🪪 Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ։

💰 Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՀՀ ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:
⚖️ Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել: Եվս երեք քաղաքացու մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու փորձի, իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար:
[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով