Իշխանական ողջ պրոպագանդան բացահայտ լծվել է Վալոդյա Գրիգորյանին սպանողին արդարացն…

Իշխանական ողջ պրոպագանդան բացահայտ լծվել է Վալոդյա Գրիգորյանին սպանողին արդարացնելու գործին, նշելով, որ նա վրեժ է լուծել։
Նախ, ոչ մի բան չգիտեն անգամ 7 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, չգիտեն անգամ, թե ովքեր են դա հրահրել ու ինչ է եղել ընդհանրապես։ Հետո, ի՞նչ վրեժ։ Խոսելով վրեժի մասին, դուք բացահայտ ասում եք, որ Հայաստանում չկա իրավապահ համակարգ, որը իմանալով, որ կա խնդիր, ոչ միայն չի կանխել, այլև թույլ է տվել միջադեպի շարունակություն ու հերթական սպանություն։
Ես ձեզ զգուշացնում եմ, որ հանցանքը արդարացնելը, սպանությունը արդարացնելը շատ վտանգավոր բան է, որը վաղը ձեր դեմ են անելու։ Մի արեք նման բաներ, վաղը սրա տակ եք մնալու ու հստակ գիտակցեք, որ հավերժ իշխանություն չեք լինելու։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով