Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է միտումնավոր միջուկային միջադեպերի ռիսկ ստեղծել…

🇺🇦🇷🇺 Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է միտումնավոր միջուկային միջադեպերի ռիսկ ստեղծելու մեջ, երբ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք ժամով ընդհատվել է Չեռնոբիլի չշահագործվող ատոմակայանի էլեկտրամատակարարումը:
🗣️ Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկու տասնյակից ավելի անօդաչուներ են մասնակցել Չեռնոբիլին մերձակա Սլավուտիչ ավանի վրա հարձակմանը՝ կտրելով ատոմակայանի, այդ թվում 1986 թվականի պայթյունի հետևանքով վնասված ռեակտորը շրջապատող և ռադիոակտիվ փոշու տարածումը կանխող բետոնե պաշտպանիչ կառույցի՝ սարկոֆագի էլեկտրասնուցումը։
📌 Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է: Նրա խոսքով՝ ռուսական հրետակոծությունը խանգարում է վերականգնել այն էլեկտրական գիծը, որն անհրաժեշտ է ռեակտորների սառեցման և կործանումից խուսափելու համար: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով