📌 ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին:
🔸 Այսօր ԱԺ նիստի ժամանակ լրագրողները փորձում էին պաստառ պահել օթյակից՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ ԱԺ անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց:
🔸 Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը խորհրդարանում նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող ՔՊ կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Նամակը ստորագրել է161 լրագրող, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել:
🔸 Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել՝ նշելով․ «Մաքրեք Ձեր շրթունքները»։|azatutyun.am|

Leave a Reply