📝 Արդարադատության նախարարությունն առաջարկում է արգելել դատական նիստի տեսաձայնագրումը, դրա ընթացքի հեռարձակումը, այդ թվում՝ ուղիղ հեռարձակումը մինչեւ քրեական գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Ըստ հիմնավորման՝ հարցաքննության տեսանկարահանումն ու հեռարձակումը հանգեցնում են նրան, որ դեռեւս չհարցաքննված վկաները հնարավորություն են ունենում տեղեկանալ արդեն իսկ տրված ցուցմունքների բովանդակությանը։
📍 Հարկ է նշել, սակայն, որ առաջարկվող փոփոխությունը օբյեկտիվորեն ունակ չէ ծառայելու իր հռչակված նպատակին, փոխարենը անհարկի խոչընդոտներ է ստեղծելու դռնբաց դատական նիստը լուսաբանող ԶԼՄ-ների համար։ Ընդ որում, եթե առցանց լրատվամիջոցները ունենալու են հնարավորություն նիստը լուսաբանել գոնե տեքստային տարբերակով, հեռուստաընկերությունների աշխատանքն այդ պարագայում ամբողջովին իմաստազրկվելու է։
📎 Կարդալ ավելին
Առաջարկվում է արգելել վկաների հարցաքննության տեսագրումը դատարանում․ կենսունակ լուծո՞ւմ, թե՞ ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտում — Infocom
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է արգելել դատական նիստի տեսաձայնագրումը, դրա ընթացքի հեռարձակումը, այդ թվում՝ ուղիղ հեռարձակումը մինչեւ տվյալ քրեական գործով ներգրավված եւ դատական նիստին կանչված բոլոր…
Թողնել պատասխան