2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը ը…

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը ընդդիմությանը արտաքին օրակարգի մեջ ներքաշելն է՝ Ռուսաստան, գործակալներ և այլն։
Ընդդիմության անելիքը պետք է լինի ոչ միայն դա թույլ չտալը, այլև հակառակը անելը՝ Փաշինյանին ներքին օրակարգերի մեջ բերելը ու ժողովրդին բացատրելը, որ այդ գործակալների, Ռուսաստանների մասին անվերջ հեքիաթները նրա համար են, որ ներքին օրակարգի, այսինքն մարդկանց ու երկրի իրական խնդիրները, որոնք ինքը չի կարողանում լուծել, մնան երկրորդ պլանում։
Ընդդիմությունը պետք է ցույց տա Փաշինյանի կառավարման մերկությունը ու դա անելու ճանապարհը երկրի ներքին խնդիրների վրա շեշտը դնելն է։ Հստակ է, որ նա ամեն ինչ անելու է թեման ամբողջությամբ արտաքին դաշտ տանելու ու ընտրությունները «աշխարհաքաղաքականացնելու»՝ «ինքնիշխանների» և «գուբեռնիստների» առճակատում բեմադրելու համար։ Սա չպետք է նրան թույլ տալ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով