Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկությ…

👮‍♂️🚙 Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել
🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
📌 Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, թե պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով