Իրանում հիջաբի պարտադրանքը վերացնելու լուրերի մասինՄի շարք լրատավականներ գրում ե…

🔍Իրանում հիջաբի պարտադրանքը վերացնելու լուրերի մասին
📍Մի շարք լրատավականներ գրում են, թե Իրանում վերացրել են գլխաշոր կրելու պարտադրանքը՝ հղում անելով Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Բահանորին։
📌Ի՞նչ է իրականում տեղի ունեցել
🔴Հիջաբի պարտադրանքը չեն վերացրել, բայց…
🔻Բահանորն ասել է, որ համակարգի ընդհանուր որոշումն այն է, որ «հիջաբի օրենքի» իրագործումը պարտադիր չէ և ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կասեցրել է այն։ Խոսքն այստեղ ոչ թե հենց հիջաբ կրելու պարտադրանքի մասին է (այն շարունակում է գոյություն ունենա), այլ հիջաբ չկրելու համար պատիժների խստացման օրենքի։
🔻«Հիջաբի և բարեվարքության խթանման միջոցով ընտանիքին աջակցելու» անունով օրինագիծը Իրանում առաջ է քաշվել 2022թ․ լայնամասշտաբ ցույցերից հետո, որոնց շարժառիթը գլխաշորը սխալ կրելու համար «բարոյականության ոստիկանության» կողմից բերման ենթարկված Մահսա Ամինիի մահն էր։ Օրինագիծը ենթադրում է հասարակական վայրերում գլխաշոր չկրելու համար պատիժների խստացում, ինչպես նաև վերահսկողության ուժեղացում, այդ թվում՝ տեսախցիկների միջոցով։
🔻Օրինագիծը հաստատվել է Իրանի խորհրդարանի, Պահապանների խորհրդի կողմից, սակայն Իրանի նոր կառավարությունը, հանձին Փեզեշքիանի, վերապահումներ և դիտարկումներ ուներ դրա վերաբերյալ։ Ի վերջո, 2024-ի դեկտեմբերին ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դիմել է խորհրդարանին, որպեսզի վերջինս իրագործման համար օրենքը չուղարկի կառավարությանը՝ այդ կերպ սառեցնելով դրա իրագործման ընթացքը։
🔻Հետևաբար այստեղ պաշտոնապես հիջաբի չեղարկման մասին խոսք չկա։ Եթե անգամ նման բան լիներ, դա որոշակի գործընթաց էր ենթադրելու, և Բահանորը չէր այն պաշտոնյան, որը պետք է այդ մասին հայտներ։ Իսկ հիջաբի չեղարկումը դժվար է պատկերացնել․ դրա գոյությունը հավասար է Իսլամական հանրապետության գոյությանը։
🔻Բայց, միևնույն ժամանակ, կա մոտեցման փոփոխություն։ 2022թ․ ցույցերից հետո Իրանում և հատկապես Թեհրանում կանանց մեծ մասն այլևս գլխաշոր չի կրում, ինչի վրա, իշխանություններն առայժմ աչք են փակում։ Այդ երկրում սոցիալ-տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ իշխանությունները չեն ցանկանում հասարակական դժգոհության պոռթկման առիթ տալ՝ նամանավանդ պատերազմից, Արևմուտքի հետ չստացված բանակցություններից, նոր պատժամիջոցներից հետո։
@IRI2day

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով