Կրակոցներ. Ում են ցանկացել գիշերը սպանել Աբովյան քաղաքումՄեզ հայտնի դարձավ,որ կ…

♦️ Կրակոցներ. Ում են ցանկացել գիշերը սպանել Աբովյան քաղաքում
Մեզ հայտնի դարձավ,որ կա 2 վիրավոր, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր.Armlur.am-ը դեպքի վայրում է եղել ,կրակոցները հնչել են երեխաների համար նախատեսված խաղահրապարակում։
Shamshyan.com-ն էլ Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:  
Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: 
Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է: 
Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով