«Մինչ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջանքեր է գործադրում կառուց…

⚡️🔥«Մինչ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջանքեր է գործադրում կառուցողական մթնոլորտում խաղաղություն կառուցելու ուղղությամբ, Հայ Եկեղեցին և սփյուռքը ակտիվորեն իրականացնում են խաթարող քարոզչություն՝ գործընթացը տապալելու նպատակով», — ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
Նա նշել է, որ կրոնական առաջնորդները միշտ պաշտպանում են խաղաղությունը. «Այնուամենայնիվ, մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ Հայ Եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր առճակատման»։
Ալիևը վերջին շրջանում շատ «ակտիվ» քայլեր է ձեռնարկել խաղաղության համար. օրինակ՝ հայ հանրությանը անվանել է «հիվանդ», կոչել է «թշնամի», իսկ ադրբեջանցի իշխող պատգամավորը կոչ է արել «ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկիչ»։ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է», երկրի ռազմական բյուջեն աճում է, իսկ հայ գերիների դեմ շինծու «դատավարությունները» շարունակվում են՝ առանց նրանց ազատ արձակելու որևէ մտադրության։ Խաղաղության մասին խոսողներն էլ հայտնվում են բանտում։
Այսպիսով՝ պետական մակարդակով ատելության քարոզը և ռազմական պոտենցիալի մեծացումն, ըստ Փաշազադեի, համարվում են խաղաղության ճանապարհ։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին, որը մշտապես հանդես է եկել խաղաղության խոսույթով, նրա կողմից դարձել է ակտիվ արշավի թիրախ՝ հատկապես այս տարվա մայիսից սկսած։ Այդ արշավում նա ունի ազգությամբ հայ դաշնակից։ Լավ գիտեք՝ ում մասին է խոսքը․․․

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով