Մեկ օրում 4 անձի սպանած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Փաստ…

❗️⚖️ Մեկ օրում 4 անձի սպանած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
📌 Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
📌 Այնուհետև, տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց:
📌 Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:
🚔 Նույն օրը Թ.Հ.-ն ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
[ՀՀ քննչական կոմիտե]

Արամուսում սպանություն կատարած անձը սպանել է ևս երկու անձանց․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում — Infocom

2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով