👨👨👧👧 Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան նպաստ է ստացել։ Այժմ նշանակված նպաստի ժամկետն ավարտվել է, եւ դուք պետք է նորից գնահատում անցնեք։ Պատկերացրեք՝ այս անգամ գնահատում անելիս պետությունը, ենթադրելով, որ Դուք գուցե ստվերային դաշտում ինչ-ինչ շահույթ ունեք կամ ասենք, արտերկրից գումար եք ստանում, որոշում է իր սահմանած կարգով Ձեզ որոշակի եկամուտ վերագրել։ Արդյունքում, Ձեր գնահատված եկամուտները դառնում են ավելին, քան իրականում են, եւ Ձեր ընտանիքը դուրս է մնում անապահովության գնահատման համակարգից։
📝 Սա սոցիալական աջակցության ոլորտում վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններից է։ Աղքատության վերացման համար պայքարի համաշխարհային օրվա առիթով առաջարկում ենք կարդալ «Ինֆոքոմի» ուսումնասիրությունը՝ Հայաստանում անապահովության գնահատման նոր համակարգի մասին
📎 Կարդալ ավելին
Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում․ նոր համակարգի նորամուծությունները — Infocom
Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում. նոր համակարգի նորամուծությունները Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան…
Թողնել պատասխան