Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդո…

❗️Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ նրա մտքերի համար, տեղեկանում ենք Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմի հայտարարությունից։
🗣 «Հոկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրով, պարզ դարձավ, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)»։
📌 Հայտարարությունում նաև նշում են, որ չեն ընդունում մեղադրանքը և այն որակավորում են «քաղաքական հետապնդման դրսևորում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով