🔸🔸🔸Սեփականության վերաբաժանման ուրվականը
«Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,— այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Եթե իշխանությունները չեն կարողանում ցույց տալ հստակ տնտեսական կամ անվտանգության հիմքեր, ապա դա չի ընկալվում որպես հանրային շահի պաշտպանություն, այլ՝ որպես սեփականության վերահսկողության քաղաքական վերաբաշխում։
Երբ գործընթացը տեղի է ունենում օրենսդրական փոփոխություններով կամ գործադիր իշխանության նախաձեռնություններով՝ առանց փոխհամաձայնության սեփականատիրոջ հետ, ապա հնարավոր չէ տեղի ունեցածի խորքում չտեսնել քաղաքական մոտիվ կամ «կուլակաթափության» ականջներ:
Այս պնդումը գրեթե միանշանակ է, մանավանդ, երբ դիտարկում ենք համատեքստը:
Իսկ գլոբալ համատեքստում Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքն է, «Տաշիր Պիցցայի» կետերի փակումը:
Փաշինյանի իշխանության հերթական «բեսպրեդելը» ունենալու է ցավալի հետևանքներ.
✔️Առաջանալու են ներդրումային մեծ ռիսկեր. փողը փախչում է այն երկրներից, որտեղ պետությունը միջամտում է բիզնեսին՝ քաղաքական ենթատեքստով։
✔️Կարող է առաջանալ փոխհատուցման պահանջ, ներառյալ՝ միջազգային արբիտրաժային դատավարություններ։
✔️Էլ չեմ խոսում սոցիալական լարվածության մասին, որովհետև սեփականության վերաբաշխումը կամ բիզնեսների փակումը, որպես կանոն, ուղեկցվում է աշխատատեղերի փակմամբ:
Ոմանք թող շարունակեն հավատալ Քաջ Նազարի հեքիաթներին, թե ՀԷՑ-ը վերադարձվում է ժողովրդին…
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Թողնել պատասխան