Author: Suren Surenyants

  • Չեմ ուզում քննարկել գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շարժառիթները:Հորդորում ե…

    Չեմ ուզում քննարկել գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շարժառիթները:
    Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան:
    Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Հայաստանի Զինված ուժերի կայացման գործընթացում, արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման հարցում:
    Կրկնում եմ՝ չեմ ուզում քննարկել գեներալի քայլի մոտիվները:
    Տրամաբանական է առաջին հերթին դատապարտել մեր Հանրապետությունն «անճանաչելի» դարձնող իշխանությունների քաղաքականությունը, ինչի հետևանքով բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ:

  • Բաց չթողեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկումը։Եթերը` 22:00-ինhttps://www.you…

    Բաց չթողեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկումը։
    Եթերը` 22:00-ին
    https://www.youtube.com/live/FWpvhGmLFXU?si=j5dX7FhrooeafV2a

    Live. Ալիևյան խոշտանգումների Նիկոլի Հայաստանում, Պուտինի վերջնագիրը․ «Իմնեմնիմի» փոդքասթ #306

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • «Միակ դրական բանը հանդիպման, մարտավարական, կարճաժամկետ հաջողությունն է Փաշինյանի…

    «Միակ դրական բանը հանդիպման, մարտավարական, կարճաժամկետ հաջողությունն է Փաշինյանի համար՝ պոկեց այդ Մոսկվայի հանդիպումը։ Մեծ հաշվով, տեսեք՝ ինչ իրավիճակ է՝ դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզվել է հայ-ռուսական հարաբերություններում։ Ընդ որում, սա ենթադրություն չէ, սա քաղաքագիտական գնահատական չէ։ Վերցրեք Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը»,– @ArmeniaSputnik–ի մամուլի կենտրոնում ասաց Սուրեն Սուրենյանցը։

  • Հրատապ հարցազրույց հարգելի 168TV-ին` Փաշինյան-Պուտին հանդիպման հետքերովhttps://w…

    Հրատապ հարցազրույց հարգելի 168TV-ին` Փաշինյան-Պուտին հանդիպման հետքերով
    https://www.youtube.com/live/OcT6PSrhjX8?si=GxKq5zcotwQAa5u5

    #LIVE. ԽՈՇՏԱՆԳՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԴԵՍԵՐՏ՝ ԲԻՇՔԵԿՈՒՄ. Ի՞ՆՉ ԱՍԱՑ ՊՈՒՏԻՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Չոր փաստեր2025 թվականին Հայաստանի ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով ար…

    ❗️❗️❗️Չոր փաստեր
    ✔️2025 թվականին Հայաստանի ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացել են շուրջ 5,98 միլիարդ դոլար։ Դրանցից մոտ 3,88 միլիարդ դոլարը եկել է Ռուսաստանից։
    ✔️2025 թվականին Հայաստան է այցելել շուրջ 2,26 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 921 հազարը ժամանել են Ռուսաստանից։ Սա ամբողջ զբոսաշրջային հոսքի մոտ 41 տոկոսն է։
    Օտարերկրյա այցելուների ծախսերի վերջին մանրամասն հետազոտության համաձայն՝ ռուս զբոսաշրջիկը Հայաստանում մեկ ուղևորության ընթացքում միջինում թողել է մոտ 860 դոլար։ Եթե այս ցուցանիշն օգտագործենք որպես ուղենիշ, 2025 թվականի զբոսաշրջային հոսքի համար, ստանում ենք մոտ 790 միլիոն դոլարի գումար։
    ✔️ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի արտահանման մինչև 25–27 տոկոսը։
    ✔️Հայաստանի գյուղատնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 15,5 տոկոսով: Սա հետևանք է դեպի Ռուսաստան արտահանումների սահմանափակումներով:
    Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ:

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/Wy53SllQen8?si=MGdGrJRvumE5v77UՓակուղային խորհ…

    Փակուղային խորհրդարանն ու դրախտի 4-րդ հանրապետությունը. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2…

  • Փաշինյանի չստացած մանդատը«Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստա…

    ‼️ Փաշինյանի չստացած մանդատը
    «Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»։
    Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս միտքը վերջին օրերի ամենամանիպուլյատիվ քաղաքական ձևակերպումներից մեկն է։ Ընտրություններում ստացած մանդատը նա փորձում է ներկայացնել որպես հանրային հավանություն իր ամբողջ քաղաքական օրակարգին, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունմանը։
    Մի կողմ թողնենք նույնիսկ լեգիտիմության այն ճգնաժամը, որն ուղեկցել է վերջին խորհրդարանական ընտրություններին, և ընդունենք իշխանության համար ամենանպաստավոր վարկածը՝ պաշտոնական արդյունքները լիովին արտահայտում են հասարակության քաղաքական կամքը։
    Նույնիսկ այս դեպքում Փաշինյանի պնդումը չի դիմանում քննությանը։
    ՔՊ-ն ստացել է կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, սակայն չունի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ  նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի համաձայնությունը։
    Այսինքն, ընտրությունների արդյունքում ձևավորվել է հստակ քաղաքական սահմանափակում։
    Քվեարկության գնացած քաղաքացիները շատ լավ գիտեին նոր Սահմանադրության վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումը։ Ավելին՝ այդ թեման վաղուց դուրս էր եկել զուտ ներքաղաքական կամ սահմանադրական բարեփոխումների շրջանակից և դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի մաս։ Բաքուն բազմիցս հրապարակայնորեն կապել է խաղաղության գործընթացը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, իսկ Փաշինյանի իշխանությունը հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու մտադրության մասին։
    Հետևաբար, հասարակությունը քվեարկել է՝ հստակ պատկերացում ունենալով նաև այս օրակարգի մասին։
    Այդ քվեարկության արդյունքում ՔՊ-ն չի ստացել 2/3- մեծամասնություն։
    Ուստի ընտրությունների արդյունքից բխող քաղաքական եզրակացությունը տրամագծորեն հակառակն է Փաշինյանի ներկայացրածին. նա ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ, բայց չի ստացել պետության սահմանադրական հիմքերը սեփական քաղաքական կամքով վերաձևելու լիազորություն։
    Նոր Ազգային ժողովը որոշակի իմաստով «փակուղային» խորհրդարան է, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլ առաջին հերթին՝ հենց իշխանության համար։
    ՔՊ-ն կարող է կառավարել երկիրը, իրականացնել իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, կառավարության ծրագիրը, ընդունել օրենքներ, սակայն սահմանադրական համակարգի վերաձևման հարցում ընտրությունների արդյունքը նրան պարտադրում է համաձայնություն փնտրել խորհրդարանական մեծամասնությունից դուրս։
    Հենց այստեղ է Փաշինյանի պնդման գլխավոր հակասությունը։
    Եթե խորհրդարանական ընտրությունները, ինչպես նա այսօր փաստացի փորձում է ներկայացնել, նաև նոր Սահմանադրության վերաբերյալ վստահության քվե էին, ապա դրանց արդյունքը չի կարող մեկնաբանվել որպես այդ նախաձեռնության հավանություն։
    Տեղի ունեցածը խորհրդարանական ընտրություններ էին. դրանց արդյունքը հետադարձ ուժով չի կարելի վերածել նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի։