1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս-…

1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս- թուրքական համաձայնությունների աքցանում
Ուկրաինացիները խոսում են «Խերսոնի ճակատամարտի» մասին, Ռուսաստանն օկուպացրած չորս շրջաններում ռազմական դրություն է հաստատում: Մոտենում է ուկրաինական պատերազմի ավելի դրամատիկական հանգրվան, որը կարող է կլանել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ռեսուրսները: Նման իրավիճակը հայ- ադրբեջանական հարաբերությունները, ցավոք, ոչ թե կարգավորման, այլ նոր էսկալացիայի կարող է մոտեցնել, մանավանդ, որ Մոսկվան ու Արևմուտքը «երկրորդ ճակատ» բացելու հարցում հասցրել են միմյանց մեղադրել:
Աշխարհաքաղաքական «ճողվածքի» վտանգը կանխազգալով՝ Փաշինյանը «թղթե շերեփով» հայտնվել է Թվիթերում: Ամբողջ խնդիրն այն է, որ «թվիթերյան դիվանագիտությունը» իրական դիվանագիտության անզորության խոստովանություն է, Պրահայի գործընթացի փաստացի ձախողման արձանագրում: Չնայած դրա առաջին մեսիջը Մակրոնը տվեց՝ Պրահայից հաշված օրեր անց, փաստացի հրաժարվելով միջնորդական առաքելությունից ու անոնսավորելով Մոսկվայի ու Բաքվի օրակարգերի ներդաշնակությունը:
Հետաքրքիր է՝ ռուս- ադրբեջանական դաշինքն անոնսավորած Մակրոնն անվտանգային ի՞նչ առաջարկ է արել Փաշինյանին, թե՞ դարձյալ 1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս- թուրքական համաձայնությունների աքցանում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով