ԱՄՆ-ում ավարտվել է երկրի պատմության ամենաերկար՝ 43 օր տևած շաթդաունը: ԱՄՆ նախագ…

🇺🇸 ԱՄՆ-ում ավարտվել է երկրի պատմության ամենաերկար՝ 43 օր տևած շաթդաունը:
✍️ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը ներառյալ երկարաձգելու մասին օրենքը: Փաստաթղթին աջակցել են Կոնգրեսի երկու պալատները։
👥 Հանրապետականների և դեմոկրատների միջև դաշնային բյուջեի հարցով տարաձայնությունների պատճառով մոտ 750 հազար դաշնային ծառայող ուղարկվել էր հարկադիր պարապուրդի և աշխատավարձ չէր ստացել: Բացառություն էր արվել միայն կենսապահովման կառույցների՝ ավիակարգավարական ծառայության, ոստիկանության, սահմանապահ պահպանության և շտապ բուժօգնության համար։ |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով