TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը կանոնակարգման գրավոր բազա ստեղծե…

🛣 TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է: Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է: Հաջորդիվ՝ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները: Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք
🗣 Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ փորձագիտական շրջանում քննարկվում է հարցը, թե արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, և ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով