Այս «նախկին» — «ներկա» մանիպուլյատիվ խաղարկումից դուրս գալու ճանապարհը ոչ թե ան…

🇦🇲 Այս «նախկին» — «ներկա» մանիպուլյատիվ խաղարկումից դուրս գալու ճանապարհը ոչ թե անընդհատ ակնկալելն ու սպասելն է, որ «նախկինները» վերանալու են քաղաքական դաշտից, այլ հասարակության մեջ ձևավորել նոր նշաձողեր։ Այսինքն, նախկին է, ներկա է, խնդիրը հետևյալն է․ ու՞մ մոտեցումներն են ապահովում Հայաստանի շահերը՝ անվտանգություն, տնտեսություն, քաղաքական զարգացումներ, և ու՞մ մոտեցումների հետևանքով է Հայաստանը տուժում։ Այս նշաձողերով պետք է առաջնորդվել։
Եթե մարդիկ պատկերացնում են, որ «քանի դեռ կան նախկինները, ուրեմն ներկաները կվերարտադրվեն», ուրեմն քանի դեռ կա այդ մտածողությունը, իհարկե, Նիկոլ Փաշինյանը խնդիրներ չի ունենա։ Հարցը այն չէ, որ «նախկինները» վերանան քաղաքական դաշտից, հարցը այն է, որ հասարակության մոտ վերանան իրավիճակը գնահատելու այդ նշաձողերը ու գան բովանդակային նշաձողեր։
Հակոբ Բադալյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով