Այսօր և վաղը Հայաստանում անցկացվում է «Աղոթք-նախաճաշ» միջոցառումը, որը, ըստ պաշ…

📣 Այսօր և վաղը Հայաստանում անցկացվում է «Աղոթք-նախաճաշ» միջոցառումը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և մասնակցությամբ:
📍 Միջոցառման շրջանակում այժմ Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են ընթանում, վաղը նախատեսվում է բուն աղոթքի նախաճաշը «Մարիոթ» հյուրանոցում, ինչպես նաև այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
💬 Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, 24news-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Մայր Աթոռը ևս ստացել է միջոցառման հրավեր, և դրան մասնակցելու է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը՝ «նեկայացնելու խղճի ազատության Հայ Եկեղեցու տեսակետներն ու ընկալումները»:
Հարցին, թե տեղյա՞կ են, որ Մայր աթոռ այց է նախատեսվում, պատասխանել են. «Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով