🗳 Այսօր քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ՔՊ կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը, «Հաղթանակ» դաշինքի առաջին համար Սևակ Խաչատրյանը, «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը, «Մայր Հայաստան»-ի թեկնածու Գրիշա Հարությունյանը։
🔸 Արգիշտի Մեխակյանը նշեց. «Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Այդ մտքով ես այսօր այստեղ եմ»։
🔸 Սևակ Խաչատրյանը ասաց, որ գուշակություններ պետք չէ անել, բայց իրենք գնում են բացարձակ հաղթանակի․ «Մենք հնարավոր կոալիցնիաների հարց չենք քննարկել։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից»։
🔸 Խաչիկ Մանուկյանի կարծիքով՝ եթե ընտրությանը մասնակցության թիվը բարձր լինի, ընդդիմությունը հաղթանակ կտոնի։ Հարցին, թե կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է, նա ասաց, որ բնականաբար տեսնում է․ «Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր ձայները, կմիավորվենք և կկարողանանք միասին շատ խնդիրներ լուծել»։
🔸 Գրիշա Հարությունյանը նշեց, որ պատրաստ է կոալիցիա կազմել այն ուժերի հետ, որոնք իսկապես ընդդիմադիր են։ Բայց ընդդիմության մեջ առայժմ չկա այնպիսի ուժ, որի հետ անվերապահ կհամագործակցեն։

Թողնել պատասխան