◾️Նոր ՄՈւՇԵՂ ծնող հասարակություն ավաղ չունենք
Սաղաթելյան ընտանիքի երեք սերունդի՝ Ագուն պապի, Մուշեղի և Սևակի հետ շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ եմ ունեցել:
2018-ից Մուշեղը կոմայի մեջ էր ու, ցավոք, նրա մահը կանխատեսելի էր:
Բայց երեկ Մուշեղի մահն ինձ ցնցել է, թաքուն արտասվել եմ ու դեռ երկար, շատ երկար նրա կորստի ցավն ինձ ուղեկից է լինելու՝ չնայած նրան, որ ասում եմ՝ Մուշեղն արդեն վեց տարի փաստացի կորսված էր մեզ համար:
Ու դժվար չէ էս ցավի խորքային պատճառը հասկանալ՝ Մուշեղը պետության հետ շատ ուժեղ ասոցավող կերպար է ու նրա բացակայությունը որբության գիտակցություն, անտերության անօգնականություն է ստեղծում:
Երբ Հանրապետությունը լիմոնի պես ճզմված է, հույսի մի փոքր նշույլ է, որ կողքիդ ապրում են նրա հիմքերից եկած, երկիրդ ու նրա արժանապատվությունը պաշտպանած մարդիկ:
Մուշեղն իր հետ տարավ իմ Հանրապետության մի գույն էլ, ավելի փոքրացավ Արժանապատվության այն օազիսը, որ մեզ շնչելու և ապրելու միջավայր էր ստեղծում:
… Անօգնական վիշտն ավելի սպանող է դառնում, երբ հասկանում ես, որ տղերքի գնալով՝ պետականությունը դառնում է ավելի անբովանդակ: Ցավն ուժգնացնում է այն ծանր գիտակցումը, որ նոր ՄՈւՇԵՂ ծնող հասարակություն ավաղ չունես:
… Մուշեղը չկարողացավ դեպի հավերժություն ճանապարհել Սևակին, բայց Սևակն արժանապատվորեն կդիմավորի հորը՝ Արժանապատիվ Հայաստանի խորհրդանիշներից մեկին:

Թողնել պատասխան