Անկախ դիտորդ հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգիչ…

❗️Անկախ դիտորդ հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգիչ են համարել, որ ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը հայտարարել է՝ ՌԴ-ի իշխող ուժը սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ 
🗣 «2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ [․․․] Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։
📌 Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են», – նշված է դիտորդական առաքելությունների համատեղ հայտարարությունում։
🔸 Կազմակերպությունները հորդորում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ իրավասու պետական մարմիններին համարժեք իրավական գնահատական տալ, նշելով՝ «2026 թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր բացառելու ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *