ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպ…

🇦🇲🇺🇸 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։
🗣 Այս մասին վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
💬 «Արձանագրել եմ, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ ինչ ենք անում այդ հարցի վերաբերյալ, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով