Հստակ է մեկ բան՝ Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել մի երկրի վրա, որը ներկրում է…

🇦🇲🇺🇸 Հստակ է մեկ բան՝ Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել մի երկրի վրա, որը ներկրում է Nvidia չիպեր և MacBook-երի պրոցեսորներ։ Այնուհանդերձ, եթե լինի հարձակում, սկզբից Ավանի, Նոր-Նորքի մեր հայրենակիցներին խնդրում ենք պատշգամբներից կախել ԱՄՆ դրոշը, իսկ օդային տագնապի դեպքում տեսանելի ձևով օդում թափահարել Iphone հեռախոսները՝ որպես ամերիկյան արտադրանք։
Հայ-ամերիկյան գործընկերության խորացման նպատակով ՀՀ-ն նախատեսում է անցում կատարել ջերմաստիճանը Ֆարենհայթով չափելուն՝ որպես ռազմավարական գործընկերության արդյունք։
Ամեն դեպքում խնդրում ենք նաև տանն ունենալ Coca-Cola-ի 2 լիտրանոց շշեր՝ ևս մեկ ամերիկյան արտադրանք, որի նկատմամբ հարձակումը կդիտվի հարձակում ամբողջ ԱՄՆ-ի վրա։
Արամ Զավենիչ
ՀՀ պարզաբանման նախարարության էջից
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով