Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստ…

❗️Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։
📌 Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդմամբ՝  նիստին լսվել են, այսպես կոչված, «տուժողների» ցուցմունքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 24-ին։ |factor.am|
Հիշեցնենք, որ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով