Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացո…

🇧🇾🇺🇸🇺🇦 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, տեղի է ունենում նրանց փոխանցումն ուկրաինական կողմին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
🗣 «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ուկրաինական կողմի խնդրանքով՝ նախագահը ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, որոնք քրեական հանցագործություններ են կատարել մեր երկրի տարածքում»,- նշել է պաշտոնյան: |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով