Էն, որ հարկատուների հաշվին սնվող իշխանական պրոպագանդան ամբողջ օրը Տիգրան Խզմալյա…

Էն, որ հարկատուների հաշվին սնվող իշխանական պրոպագանդան ամբողջ օրը Տիգրան Խզմալյանի «մտքի գոհարներն» է տիրաժավորում՝ բռնաբարելով մեր ժողովրդի մտածողությունը, դա ոչինչ: Էն, որ մեր հարկերի հաշվին վարձատրվող գլխավոր պաշտոնյան ամեն անգամ բերանը բացելուց՝ մի նոր փորձանք է դառնում Հայաստանի համար, դա էլ ոչինչ: Բայց պետք է կոլեկտիվ «ոչնչացնել» քաղաքագետ Արթուր Խաչիկյանին, ով համարձակվել է այսօրվա տրենդին հակառակ բան խոսել:
Հետո ի՞նչ, որ նրա հարցազրույցները երկրի կյանքում ճակատագրական նշանակություն չունեն, կարևորը՝ նա հարմար թիրախ է, որին հարվածելը վտանգի տակ չի դնում որևէ մեկի կոմֆորտ- զոնան:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով