🇹🇷 Թուրքիայի մի շարք քաղաքներում դաժան բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների և պետական անվտանգության ուժերի միջև․ ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։
📌 Թուրքիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ հինգշաբթի օրը ողջ Թուրքիայում ցուցարարների հետ բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել, իսկ 53 մարդ ձերբակալվել է։
🗣 «Մենք տանը չենք մնա, քանի դեռ դուք փակ եք պահում մեր ընտրված ներկայացուցչին։ Այսուհետ մենք փողոցում ենք: Ինձ հարցնում են՝ ժողովրդին կանչու՞մ եք փողոց դուրս գալու։ Այո՛, այո՛, այո՛», – այս մասին հինգշաբթի հայտարարել էր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը։
📸 Լուսանկարը՝ 21․03․2023/Յասին ԱԿԳՈՒԼ / AFP

Leave a Reply