Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նա…

Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նաեւ գիշերը։
📌 Դիլիջանի համայնքապետարանը երեկ ուշ երեկոյան տարածված հաղորդագրությամբ հայտնել է, որ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ ու համապատասխան տեխնիկական միջոցներ են ներգրավված հրդեհաշիջման գործողություններում։
Սոցցանցերում դիլիջանցի տարբեր օգտատերեր գրել են, թե կրակը մոտենում է «Լեռնային Հայաստան» առողջարանին, մինչդեռ համայնքապետ Դավիթ Սարգսյանն ուշ գիշերին հրդեհվող տարածքներից տեսանյութով հայտարարել է, թե «չկա այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է»։ Ըստ նրա՝ առավոտյան նոր ուժեր են միանալու աշխատանքներին։
Լուսանկարները՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով