Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեութ…

Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը
«Ինֆոքոմը» ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժի գործունեությունը ֆինանսավորել են մի շարք պետական և ՏԻՄ մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքած, պետական արտոնություններից օգտված, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցվող բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։
Ընդհանուր առմամբ 2024 թվականին նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով