Կառավարությունը որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մ…

💰Կառավարությունը որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու և տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։
📉 Ըստ նախագծի հիմնավորման՝ քաղաքի 2025-ի բյուջեում առկա է թերհավաքագրում, որը հատկապես վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարմանը: Տարեկան բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամի պակաս:
🚎 Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որի պայմանագրային արժեքի 30%-ն արդեն վճարվել է կառավարության աջակցությամբ։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է վճարել մնացած 70%-ը:|civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով